Հարավային Կորեայի խորհրդարանն արգելել է հետախուզության աշխատակիցների մուտքը շենք

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) քարտուղարությունը երկրում քաղաքական ճգնաժամի ֆոնին արգելել է Ազգային հետախուզական ծառայության անդամների այցելություններն օրենսդրական շենքեր։ Այս մասին հայտնում է The Korea Herald թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ ժամանակավորապես արգելափակված են հետախուզական ծառայության աշխատակիցների անցումները դեպի խորհրդարանի շենքեր։ Արգելքը գործում է դեկտեմբերի 4-ից։

Ավելի վաղ, Հարավային Կորեայի խորհրդարանը ամբողջությամբ արգելել էր զինվորականների, ոստիկանների և ազգային պաշտպանության նախարարության աշխատակիցների այցելությունը իր շենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով