ՀՀԿ-ն համագումար կանցկացնի ապրիլին

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ է կայացել, որոշվել է կուսակցության համագումարն անցկացնել ապրիլի 4-ին։

«Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարն անցկացնել սույն թվականի ապրիլի 4-ին։

Համագումարի նախապատրաստման նպատակով տրվեցին ՀՀԿ կանոնադրությունից բխող համապատասխան հանձնարարականներ»,- նշված է ՀՀԿ-ի հայտարարությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով