Հնաբնակ Արտաշես Թումանյանն ազատվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաշես Թումանյանն ազատվել է Վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թումանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,–ասված է որոշման մեջ։Նշենք, որ Արտաշես Թումանյանը Հայաստանի պետական կառավարման համակարգի հնաբնակներից է։Նա երկու անգամ (1990-ին և 1995–ին) ընտրվել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով