Հնդկաստանը հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել

Հնդկաստանն առաջին անգամ փորձարկել է հեռահար հիպերձայնային հրթիռ:

Ինչպես հայտնել է պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը «Ֆեյսբուք »-ի իր էջում, արձակումը հաջողությամբ իրականացվել է Աբդուլ Ղալամ կղզու փորձադաշտից։

«Հնդկաստանը հասել է կարևոր հանգրվանի՝ Օդիշայի ափերի մոտ գտնվող Դոկտոր Աբդուլ Ղալամ կղզուց հեռահար հիպերձայնային հրթիռի հաջող թռիչքային փորձարկում»,- գրել է նախարարը՝ պատմական պահ համարելով հիպերձայնային հրթիռի փորձարկումը, քանի որ, ըստ նրա, այդ  նշանակալի ձեռքբերումը Հնդկաստանին դասել է այնպիսի երկրների շարքում, որոնք ունեն նման կարևոր և առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների հնարավորություններ:

Սինգհը շնորհավորել է Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը (DRDO), Հնդկաստանի զինված ուժերին և արդյունաբերությանն այդ նվաճման համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով