Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է Պակիստանի կողմից հրադադարի ռեժիմի նոր խախտման մասին

Հնդկաստանի բանակը հերթական անգամ նկատել է, որ Պակիստանը խախտում է հրադադարը Քաշմիրի հովտում վերահսկողության գծի երկայնքով, ինչը 11-րդ անընդմեջ խախտումն է, երկուշաբթի հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«2025թ. մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը հսկողության գծի ողջ երկայնքով դիմել են փոքր զենքերից կրակոցների՝ Ջամուի եւ Քաշմիրի Կուպվարայի, Բարամուլայի, Պունչի, Ռաջաուրիի, Մենդհարի, Նաուշերայի, Սունդերբանիի եւ Ահնուրի դիմաց գտնվող տարածքներում»,- նշել է նա:

Հնդկաստանի բանակի ներկայացուցիչն ավելացրել է, որ հնդկական զորքերը կրակոցներին պատասխանել են «արագ եւ համաչափ»: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Հնդկաստանը 3 323 կիլոմետր երկարությամբ սահման ունի Պակիստանի հետ, որը ներառում է մոտ 2 400 կիլոմետր միջազգային սահման Գուջարաթից մինչեւ Ահնուր Ջամուում, 740 կիլոմետր հսկողության գիծ Ջամուից Լեհ եւ 110 կիլոմետրանոց փաստացի ցամաքային դիրքագիծ Սիաչեն շրջանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով