Մայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին  տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա–Պուշկինի փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով:

Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով