Մանչեսթերում դանակով զինված տղամարդը հարձակվել է սինագոգի այցելուների վրա:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, ժամը 9:30-ի սահմաններում, Միդլթոն Ռոուդում գտնվող Հիթոն Պարկի հրեական համայնքի սինագոգում:
Ականատեսների խոսքով՝ հանցագործը նախ մեքենայով մխրճել է մարդկանց բազմության մեջ, ապա դանակով հարձակվել նրանց վրա։
Ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր և կրակ է բացել կասկածյալի վրա։ Նա ենթադրաբար մահացած է։
Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է չորս մարդ։
Հանցագործության վայրը շրջափակված է։ Մանչեստրի իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին խուսափել այդ տարածքից։

