Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ»,- ասել է Զախարովան։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել էր, որ բրիտանացի դիվանագետ Ուիլկս Պրայորը, ով փոխարինել է օգոստոսին Ռուսաստանի Դաշնությունից վտարված բրիտանական հետախուզության աշխատակիցներին և աշխատել դեսպանատանը, նույնպես զրկված է հավատարմագրումից և երկու շաբաթվա ընթացքում պետք է հեռանա Ռուսաստանի Դաշնությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով