Մենք շատ վստահելի հարաբերություններ ունենք ռազմшտեխնիկական համագործակցության ոլորտում. Պուտինը՝ Մոդիի հետ հանդիպման ժամանակ

Մենք շատ վստահելի հարաբերություններ ունենք ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների ժամանակ։

Պուտինը նշել է, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել Մոսկվայի և Նյու Դելիի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

«Մեր երկրների և տնտեսությունների զարգացմանը զուգընթաց ընդլայնվել են մեր համագործակցության հնարավորությունները», — նշել է Պուտինը՝ մատնանշելով բարձր տեխնոլոգիաների հետ կապված համագործակցության նոր ի հայտ եկող ոլորտները։

«Տեխնոլոգիաները, որոնք կապված են ավիացիայի, տիեզերքի, բառի լայն իմաստով բարձր տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտներում զարգացման և համատեղ աշխատանքի հետ. մենք մտադիր ենք շարժվել այս բոլոր ուղղություններով», — ընդգծել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան: Նրան դիմավորել են Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուն և վարչապետ Նարենդրա Մոդին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով