Մոլդովայում և Հայաստանում գործող բազմաթիվ հասարակական կազմակերպությունները փորձում են վարկաբեկել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին TASS-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Պաշտոնյայի խոսքով՝ այժմ Մոլդովայում գրանցված է շուրջ 14 հազար ՀԿ, իսկ Հայաստանում՝ մոտ 9 հազար։ Շևցովը պնդում է, որ դրանց մեծ մասի գործունեությունն ուղղված է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների և ինտեգրացիոն գործընթացների վարկաբեկմանը։

