Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահի կարծիքի հետ. Եվրոպայում նկատվում են ուժեղ ռազմшտենչ տրամադրություններ. Պեսկով

«Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահ Վուչիչի կարծիքի հետ. եվրոպական երկրներում իսկապես նկատվում են ուժեղ ռազմամետ տրամադրություններ», — հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է մի շարք երկրներում ռազմական բյուջեների ավելացումը։ Սակայն, նրա կարծիքով, այս մոտեցումն ավելի մեծ վնաս կհասցնի ԵՄ-ին։

«Դա հանգեցնում է տնտեսական գերծանրաբեռնվածության և միջնաժամկետ հեռանկարում ավելի ծանր հետևանքներ կունենա», — վստահեցրել է Պեսկովը։

Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան միշտ հասկանում էր, որ նման վտանգ գոյություն ունի, ուստի՝ նախապես ձեռնարկվել են բոլոր միջոցները իր շահերն ու անվտանգությունն ապահովելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով