Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդի քարտուղարները

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների տասներեքերորդ նիստին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Միջոցառման շրջանակներում Ուսուբովը հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։

Նշվում է, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ գործունեության հարցերը և համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում նախանշված առաջնահերթությունները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով