Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 23 տարեկան) առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը դուրս եկավ 57 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչ։
Որակավորման փուլում Մանվել Խնձրցյանը 12:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովին։ 1/8 եզրափակիչում նա 11:8 հաշվով առավելության հասավ թուրք Մուհամեթ Քարավուսի նկատմամբ։
61 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Որակավորման փուլում նա 11:0 հաշվով պարտության էր մատնել ամերիկացի Նիքոլաս Փիրս Բուզաքիսին, 1/8 եզրափակիչում 7:1 հաշվով հաղթել էր Էմրե Քուրալին, քառորդ եզրափակիչում 0:11 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովին։

