Ներեցեք,բայց ձեր բերածը ոչ թե խաղաղություն է,այլ միակողմանի զիջում ու հրաժարում Անկախության հռչակագրի իդեալներից։
Քիչ առաջ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է.« Հայաստանի և Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինակ են ամբողջ աշխարհի համար, և մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա»։
Ի՞նչն է օրինակ ամբողջ աշխարհի համար։
Սեփական պետության Անկախության հռչակագրից հրաժարվելը՞,թե՞՝ Արցախում էթնիկ զտման վրա աչք փակելը։
Ո՞րն է օրինակելի խաղաղությունը։
Երբ ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ կմ օկուպացվա՞ծ է Ադրբեջանի կողմից,թե՞ Բաքվի ապօրինի դատավարությունն ու Արցախի ղեկավարության գերեվարումը։
Խաղաղություն է արդյո՞ք ,երբ Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ից փոխել սահմանադրությունը։
Ո՞ր երկիրը կցանկանար նման խաղաղություն։
Սա միակողմանի զիջումների շարունակվող շարք է ,ոչ թե արժանապատիվ խաղաղություն։
Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում․Շարմազանով

