ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են զորքեր տեղակայել Նիգերիայում կամ օդային հարվածներ հասցնել՝ Արևմտյան Աֆրիկայի այդ երկրում քրիստոնյաների մեծ թվով սպանությունները դադարեցնելու համար, հաղորդում է Reuters-ը
Հարցին, թե արդյոք նա նախատեսում է Նիգերիայում ցամաքային զորքերի տեղակայում, թե օդային հարվածներ, Թրամփը Air Force One-ում լրագրողներին պատասխանել է. «Հնարավոր է։ Այսինքն՝ այլ բաներ։ Ես շատ բաներ եմ պատկերացնում։ Նրանք Նիգերիայում սպանում են ռեկորդային թվով քրիստոնյաների: Նրանք սպանում են քրիստոնյաներին և սպանում նրանց շատ մեծ թվով։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»։

