Նիկոլ Փաշինյանն ընտրությունները կեղծում է հընթացս, օնլայն ռեժիմով. Աշոտյան

Նիկոլ Փաշինյանն ընտրությունները կեղծում է հընթացս. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք տեսնում ենք օնլայն ռեժիմում կեղծվող ընտրություններ, որովհետև վարչական ռեսուրսի օգտագործումով՝ նախընտրական քարոզարշավի անվան տակ քարոզչություն անելն ընտրությունները կեղծել է»,-ասաց Աշոտյանը։

Նա հիշեցրեց. «Ժամանակին, երբ մի անգամ Սերժ Սարգսյանը նախընտրական ժամանակահատվածում՝ ուրբաթ գործից հետո էր, թե շաբաթ, ոչ աշխատանքային ժամի ավտոշարասյունով տեղ էր գնացել, ԱՄՆ այդ պահի դեսպանները մարմնի մաս չէր մնացել իրենց վրա, որ չճղեին և ասեին, թե սա վարչական ռեսուրսի չարաշահում է։ Իսկ այսօր, երբ շաբաթ-կիրակի վերցնում են հազարավոր «ախրանաներ», պետական միջոցներով շրջում են, հասարակական քարոզչական միջոցներով, ինչպիսին Հ1-ն է՝ քարոզում են, էլ ո՞րն է կեղծիքը, եթե դա կեղծիք չէ։ Էլ չասեմ ԸՕ-ն առանց համաձայնության հընթացս փոխելու, դիտորդների ֆունկցիան սահմանափակելու մասին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով