Նման քաղաքական վճիռ իջեցվեց դատարանին, որ ընդդիմության վարչապետի թեկնածուին խաղից հանեն․ Տիգրան Աբրահամյան

Սահմանադրությունն աղբաման ուղարկածները խոսում են ժողովրդավարությունից և օրինականությունից, իսկ իրենց արտաքին հովանավորները, կեղծ արևմտյան արժեքների ներքո, բռնատիրության լեգիտիմությունն են ապահովում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչի նման քաղաքական վճիռ իջեցվեց դատարանին և ինչու են փորձում մեկուսացնել Դավիթ Համբարձումյանին:

Առաջին, հարվածում վարչապետի անվստահության գործընթացին ու փորձում ընդդիմության վարչապետի թեկնածուին խաղից հանել:

Երկրորդ, ընտրությունից առաջ դաշտը բացում ՔՊ-ի վերարտադրությանը` թքած ունենալով մասիսցիների քվեով քաղաքապետ ընտրված-վերընտրված, մեծ հեղինակություն ունեցող գործչին:

Թե բա` դժգոհ եք, հեղափոխություն արեք:

Պարզ ասած, դուք փողոց դուրս եկեք ձեր հանրային-քաղաքական դժգոհությունը հայտնելու, մենք էլ մեզ հատուկ «բեզպրեդելով» հերթով նստցնենք:

Դրա համար էլ` ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է, իսկ բանտերը հագեցվում ընդդիմադիր, իշխանության դիրքորոշումները չկիսող մարդկանցով»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով