ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աստղիկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։Վարչապետը մեկ այլ որոշմամբ առողջապահության փոխնախարար է նշանակել Շահանե Մնացականյանին։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շահանե Մնացականյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,–ասված է որոշման մեջ։
2026-08-10

