Շատ կարևոր է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կա մի հատ հարց, մենք պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը, որովհետև ամեն, ինչ-որ ժամանակը մեկ, կարող է քո հիմնական դաշնակցի մոտ լինել իրավիճակ, որն անվտանգային խնդիրներ կարող է քեզ համար ստեղծել, ավելի լայն դաշինքները՝ միջազգային, Հայաստանի համար ընդունելի են: Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«ՔՊ-ականներն իրենց համարում են արևմտյան ուժերի կրող, որովհետև ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ արևելքում չկարողացան հարաբերություն ստեղծել»,-նշել է նա։ Կարապետյանը հավելել է, որ իշխանությունն արևմուտքում կարողացավ մի քանի անգամ հանդիպում ունենալ, բայց եթե իրենք կարող են Հայաստանի համար լուծել այն տնտեսական հարցերը, որոնք արևմուտքը ժամանակին լուծել է, օրինակ Չեխիայի համար՝ նստեն, քննարկեն:
«Մենք ուղղակի վճարելու ենք դրա համար, բայց ստանալու ենք ոչ մի բան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իմ խորհին համոզմամբ, ունակ չէ Հայաստանի համար ապահովել այնպիսի աջակցություն, տնտեսական և ոչ միայն, ինչպիսին ժամանակին ստացել են Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը»-ասել է նա:
Նա նշել է, որ գտնում են՝ իրենք ունակ են տնտեսական հարաբերություններ հաստատել, որը մինչև այսօր չի եղել: «Ճիշտ է, դա դժվար չէ, որովհետև հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են: Ֆրանսիայի հետ առևտուրը 100 մլն դոլար է Հայաստանում: Մեծ հերոսություն չի լինի մեր համար Ֆրանսիայի հետ առևտուրը մեծացնել, բազմապատկել երկու անգամ օրինակ»,-հավելել է Նարեկ Կարապետյանը:

