Շուշիի հանձնման ժամանակ մենք անհամեմատ ավելի շատ զոհեր ունեցանք, քան Շուշիի ազատագրման ժամանակ, «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Նոյեմբերի 7-ին դատարկ խոսողներից մեկն ասաց, որ մարտեր են գնում Շուշիի համար, բայց այդ մարտերը շարունակվում էին Շուշին հետ գրավելու համար, որովհետև Շուշին 2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը արդեն հանձնվել էր», — ասաց Սերժ Սարգսյանը։

