Factor TV-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում իր թեկնածուներ է առաջադրել Մարիա Կարապետյանին, Մարիամ Պողոսյանին, Արման Եղոյանին և Վիլեն Գաբրիելյանին։ Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը միաձայն՝ 92 կողմ ձայնով ընդունել էր պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Հանձնաժողովը կազմված կլինի 10 անդամից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 5 անդամ։ Հանձնաժողովում նախագահի նշանակման առաջին իրավունքը վերապահված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, փոխնախագահինը` ընդդիմությանը։ ԱԺ կանոնակարգ օրենքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կարող է պատգամավորների նկատմամբ կիրառել կարգապահական պատժամիջոցներ։ Նարեկ Կիրակոսյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1052279.html
© factor.am

