Վաղարշապատ համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի հաղթանակը ոգևորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն ժողովրդավարության տեսանկյունից, այլև Վեհափառից ազատվելու իր ծրագրի շրջանակում:
Խոնարհվելով Վաղարշապատ համայնքի ընտրողների առջև՝ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր գրառման մեջ նաև արձանագրել է՝ հենց վաղարշապատցիները իրենց ընտրությամբ լիցքավորեցին Վեհարանը ազատագրելու իր գործընթացը. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։
Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը հակադարձում է վարչապետ Փաշինյանին՝ «որևէ ընտրության արդյունք չի կարող դիտարկվել իբրև եկեղեցու ինքնավարությանը միջամտելու գործոն»:
«Անգամ քաղտեխնոլոգիայի հնարքների տեսանկյունից այդ երկու երևույթների միջև որևէ աղերս արձանագրելը, կարծում եմ, իմաստազուրկ է»

