Ուկրաինայի և ՌԴ պատվիրակությունները փաստաթղթեր են փոխանակել, պատրաստվում է նաև գերիների փոխանակում. Զելենսկի

Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները փաստաթղթեր են փոխանակել, և պատրաստվում է նաև գերիների նոր փոխանակում։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է UNIAN-ը։

«Մենք համաձայնության ենք եկել փոխանակումների վերաբերյալ, շուտով կհայտարարենք մանրամասները», — հավելել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ումերովը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով