Ուկրաինան հսկայական խնդիրների է բախվում զինվորներ գտնելու հարցում, քանի որ տղամարդիկ փախչում են արտասահման. Կլիչկո

Ուկրաինան բախվում է զինվորների աճող պակասի հետ, քանի որ ռեկորդային թվով տղամարդիկ են փախչում Եվրոպա, հարցազրույցում ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ Politico-ի փոխանցմամբ։

«Ռուսական զորքերն անդադար առաջ են շարժվում՝ ինպես համակարգչային խաղում. նրանք պարզապես շարունակում են գալ, նրանց չեն հետաքրքրում ընկած զինվորները», — ասել է Կլիչկոն։

Գործող օրենքի համաձայն՝ ուկրաինացիներին կարող են զորահավաքի կանչել 25 տարեկանից։ Կլիչկոն առաջարկել է փոխել այն։

«Անցյալում բանակում ծառայում էին 18 տարեկանները, բայց նրանք երեխաներ են: Այժմ Ուկրաինայում կարող են զորահավաքի կանչվել միայն 25 տարեկանից: Դա կարելի է իջեցնել՝ մինչև 23 կամ 22», — ասել է Կիևի քաղաքապետը:

Քանի որ միլիոնավոր ուկրաինացիներ այժմ արտասահմանում են, Կիևի քաղաքապետն ասել է, որ երկրի ապագան կախված է այդ արտահոսքի վերացումից, երբ խաղաղությունը վերականգնվի։

«Մենք ուրախ կլինենք, եթե երիտասարդների կեսը վերադառնա: Բայց դրա համար մեզ անհրաժեշտ է խաղաղություն, աշխատատեղեր և կյանքի լավ որակ։ Պատերազմից հետո մենք բախվում ենք հսկայական մարտահրավերների», — հավելել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով