Չեմ պլանավորում մասնակցել Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպմանը.Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք կարևոր հայտարարություններ է արել ուկրաինական ճգնաժամի կարգավորման մասին։ ԱՄՆ առաջնորդը անդրադարձել է նաև Պուտին-Զելենսկի հանդիպմանը և դրան իր մասնակցությանը։

«Չեմ պլանավորում մասնակցել Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպմանը. այն տեղի կունենա երկկողմ ձևաչափով»,- ասել է նա։

Թրամփը նաև վստահեցրել է, որ քանի դեռ ինքը նախագահ է, Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի, ինչպես նաև անհնար է, որ Ղրիմը վերադառնա Ուկրաինային, և Կիևը միանա ՆԱՏՕ-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով