Չորս հրթիռ է ընկել Սիրիայում ամերիկյան ռազմակայանի տարածքում. Al Mayadeen

Առնվազն չորս հրթիռ է ընկել ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմակայանի տարածքում, որը գտնվում է Սիրիայի Դեյր- էլ-Զոր նահանգի Կոնոկո նավթագազային հանքավայրի մերձակայքում։

Ըստ հեռուստաալիքի՝ հրթիռային հարձակման ընթացքում ռազմակայանի ուղղությամբ արձակվել է վեց արկ։ Հիմնական թիրախը եղել է ռազմակայանի տարածքի ռազմական ռադարը։

Հեռուստաալիքը հավելել է, որ ԱՄՆ-ի բանակը պատասխան գործողություններ է ձեռնարկել։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով