Ներկայումս առկա տեղեկությունների համաձայն՝ բնակելի տունը դիտավորյալ է հրկիզվել ընտանեկան վեճի ժամանակ, հայտնում է Մյունխենի ոստիկանությունը:
«Հայտնաբերված տուժածը հետագայում մահացել է։ Եվս մեկ մարդ համարվում է անհայտ կորած, որից որևէ վտանգ չի սպառնում»,— նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Մյունխենում պայթյունների և կրակոցների մասին: Հաղորդվում էր մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:

