Լրագրողները խնդրել են Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովին մեկնաբանել ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ նա իբր սպառնացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարվածել Մոսկվային, եթե Ռուսաստանը հետապնդի Ուկրաինային։
«Մենք նախկինի պես նախընտրում ենք շատ պատասխանատու դիրքորոշում պահել այն խոսակցությունները հրապարակելու առումով, որոնք վարվում են բարձր մակարդակով»,- պատասխանել է Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Մի շարք համաշխարհային ղեկավարներ նման դիրքորոշում եւ նման տեղեկատվական «հիգիենա» չեն պահում»,- շարունակել է Կրեմլի ներկայացուցիչը։ «Իհարկե, այժմ շատ տաք ու բավական հուզական հայտարարություններ են հնչում Միացյալ Նահանգներում ընտրարշավի շրջանակում»,- ավելացրել է Պեսկովը։
Երկուշաբթի ռուսական ԶԼՄ-ները ուշադրություն են դարձրել Wall Street Journal-ի հոտեմբերի 18-ի հրապարակմանը։ Թրամփը շփվել է պարբերականի լրագրողների հետ եւ հավաստիացրել, որ սպառնացել է Պուտինին հարված հասցնել Մոսկվային։

