Պետք է անուններով, դեմքերով ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի տեսակն ու արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են. Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Ընկերներով գնացել էինք 44-օրյա պատերազմի անմահ նվիրյալներից` Ռուբեն Պրազյանի մասին փաստավավերագրական ֆիլմի պրեմիերային:

Ֆիլմը հայոց բանակի օրինակելի, ռազմական լավ կրթություն ստացած և կարճ ժամանակում մեծ հարգանքի արժանացած սպայի մասին է, ով մարտական խնդիրը կատարելիս նահատակվել է:

Մենք, մեր սերունդները պետք է անուններով, դեմքերով իմանանք, ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի տեսակն ու արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են:

Այն ազգերը, պետությունները, որոնք դա մոռանում կամ ուրանում են, պարզապես ապագա չեն կարող ունենալ:

Փառք հայրենիքի պաշտպաններին,

հավերժ փառք մեր նահատակներին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով