Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Շարունակելով հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի քննարկումները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ, հայտնում է Կրեմլը։ Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակել զարգացնել առևտրատնտեսական կապերը և իրականացնել համատեղ նախագծեր էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում։

Ավելին, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք ասպեկտների։

Նրանք պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով