Միգրացիայի ոլորտի կարգավորման բարեփոխումից հետո Ռուսաստանից անօրինական միգրանտների արտաքսումների թիվն աճել է 2,6 անգամ։ Միևնույն ժամանակ, հարկադիր արտաքսումների քանակն ավելացել է 85 տոկոսով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կիկոտի հետ հանդիպման ժամանակ, փոխանցել է ՏԱՍՍ-ը։Կիկոտը դա հաստատել է և նշել, որ նման արտաքսումների թիվը հասել է 100 հազարի, որոնցից 75 հազարը եղել է հարկադիր։
2026-09-11

