Ջրային ռեսուրսների հարցն ԱՊՀ երկրների համար շատ հրատապ է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ջրային ռեսուրսների հարցը գնալով ավելի հրատապ է դառնում Ռուսաստանի հարևան երկրների համար։

«Ջրային ռեսուրսների հարցը մեզ համար գնալով ավելի հրատապ է դառնում. փառք Աստծո, այստեղ ամեն ինչ լավ է, բայց մեր հարևանների, ԱՊՀ երկրների համար շատ հրատապ է», — ասել է Ռուսաստանի ղեկավարը կլիմայի փոփոխության հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք այստեղ որոշակի մրցակցային առավելություններ ունենք, և մենք պետք է դրանք արդյունավետորեն օգտագործենք», — հավելել է նախագահը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով