Ռոբերտ Քոչարյա՞ն, թե արտերկի՞ր. ով է կանգնած Անդոյի Facebook գովազդների հետևում

Վերջին շաբաթներին նկատելիորեն ավելացել են Թևանյան Անդոյի Facebook-յան վճարովի հրապարակումները։ Դրանք ընդգրկում են ինչպես նրա քաղաքական հայտարարությունների ու նախաձեռնությունների լուսաբանումը, այնպես էլ լայն լսարանին ուղղված քարոզչական բովանդակություն։

Facebook-ի գովազդային գրադարանի տվյալները ցույց են տալիս, որ վերջին օրերին նրա էջից տասնյակ անգամներ է տարածվել վճարովի բովանդակություն։ Դրանց զգալի մասը եղել է քաղաքական բնույթի՝ ուղղված Թևանյանի և նրա նախաձեռնությունների վերաբերյալ դրական ընկալում ձևավորելուն։

Սակայն ամենահետաքրքիր հարցը մնում է գովազդների ֆինանսավորման աղբյուրը։ Թևանյանը պաշտոնապես աշխատող անձ չի, և նրա հայտարարագրերում մշտական եկամուտ գրեթե չի երևում։ Այդ պարագայում՝ որտեղից են գալիս հազարավոր դոլարների հասնող գովազդային գումարները։ Տեղեկատվական շրջանակներում շրջանառվում են երկու հիմնական վարկածներ․ գումարները փոխանցվում են արտերկրից կամ դրանք տրամադրում է Ռոբերտ Քոչարյանը։

Եթե երկրորդ վարկածն է ճիշտ, ապա սա կարող է վկայել քաղաքական հովանավորության և կախվածության մասին, իսկ եթե առաջինը՝ անհրաժեշտ է պարզել, թե ով և ինչ նպատակով է ֆինանսավորում այդ գովազդային արշավը։

Քաղաքական գործիչների համար սոցիալական ցանցերում գովազդի կիրառումը սովորական գործելաոճ է, սակայն այս դեպքում թափանցիկության պակասը և ֆինանսական աղբյուրների անհայտ լինելը հարցականի տակ են դնում այդ արշավի ազնվությունն ու իրական շահառուներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով