Ռուբիոն բաց կթողնի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների դեկտեմբերի 3-ի հանդիպումը․ Reuters

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բաց կթողնի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները հանդիպմանը կներկայացնի պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն։

Գործակալությունը Ռուբիոյի բացակայությունը առաջիկա հանդիպումից անվանում է «խիստ անսովոր»՝ ընդգծելով, որ դա «ավելի շատ հարցեր կառաջացնի Վաշինգտոնի եվրոպական անվտանգության նկատմամբ հանձնառության վերաբերյալ»։

Գործակալությունը չի նշել Ռուբիոյի ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից բացակայության պատճառը։

Նոյեմբերի 10-ին ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դաշինքի արտգործնախարարների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 3-ին Բրյուսելում, ծրագիրը համաձայնեցվում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով