Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը «ամենամոտ ժամանակներս» Մոսկվայում բանակցություններ կվարեն. դեսպան

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել երկկողմ դիվանագիտական ​​հարաբերություններում «գրգռիչների» վերացման վերաբերյալ խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում, Մոսկվայում»։ Այս մասին հայտնել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիեւը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

«Ես արդեն ասել եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու, եւ գործընթացն ինքնին դժվարությամբ է ընթանում եւ դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլեւ Կոնգրեսի «բազեների», որտեղ ձեւավորվել է կայուն հակառուսական լոբբի»։

«Կարեւոր է, սակայն, որ առաջընթաց, թեեւ բավական շրջելի,  կա եւ դա չափվում է այնպիսի շոշափելի արդյունքով, ինչպիսին է այս տարվա ապրիլի 10-ին Ստամբուլում կայացած խորհրդակցությունների վերջին փուլի ընթացքում կայացված նախնական որոշումը՝ դրանք [նրանց] մայրաքաղաքներ տեղափոխելու վերաբերյալ: Կարող եմ հաստատել, որ պատվիրակությունների հաջորդ բանակցությունները տեղի կունենան շատ մոտ ապագայում Մոսկվայում»,- ավելացրել է դեսպանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով