Ռուսաստանը Կիևի վրա իրականացրել է ողջ պատերազմի ընթացքում ամենածավալուն բալիստիկ հարձակումը

Այս գիշեր Ռուսաստանը Կիևի վրա իրականացրել է ողջ պատերազմի ընթացքում ամենածավալուն բալիստիկ հարձակումը, հայտնում է УНИАН-ը։

Նշվում է, որ 40 րոպեի ընթացքում Ռուսաստանը Կիևի ուղղությամբ արձակել է 41 բալիստիկ հրթիռ, այդ թվում՝ «Իսկանդեր-Մ» և «Ցիրկոն», ինչպես նաև 125 ԱԹՍ։

ՀՕՊ-ին հաջողվել է վնասազերծել 18 հրթիռ և 108 անօդաչու թռչող սարք։

Միևնույն ժամանակ, 20 վայրում գրանցվել են 23 հրթիռների և 10 հարվածային դրոնների հարվածներ։ Եվս 18 վայրում ընկել են խոցված ԱԹՍ-ների բեկորները։ Իշխանությունները հայտնել են մեկ զոհվածի և 13 վիրավորի մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով