Շախմատի Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Համաշխարհային օլիմպիադային, որը կանցկացվի սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։
Բաց մրցաշարին կմասնակցի 208 թիմ, կանանց մրցաշարին՝ 192 թիմ։
Թիմերի քանակը ռեկորդային է։ 2024-ին Բուդապեշտում անցկացված Օլիմպիադային մասնակցել էր 380 թիմ, հաղորդում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։ 2026-ի Օլիմպիադային վարկանիշային առաջատարը ԱՄՆ-ի հավաքականն է, որի կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը։ Հայաստանի հավաքականը վարկանիշով 9-րդն է։ Հանդես կգա Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը։

