ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Լիբանանի դեսպան Շաուկի Ֆարես Բու Նասսարի հետ։
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր, իրավիճակը Լիբանանում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում լիբանանա-իսրայելական հակամարտության սրմանն առնչվող ներկա իրավիճակի շուրջ։ Կողմերը համակարծիք են եղել, որ այս հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և իսրայելական զորքերը պետք է անհապաղ դուրս գան լիբանանյան տարածքից՝ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման իրական խաղաղ ուղիների որոնման համար։
Զրուցակիցները հաստատել են կողմերի պատրաստակամությունը հետագա փոխգործակցության համար։

