«Այս պայքարը իշխանության համար չէ, այլ իշխանափոխության»՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական կետերը

«Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ իշխանափոխության». Սերժ Սարգսյանի հարցազրույցի կաևոր թեմաները ⤵️
📌 «Պարզ չի՞, որ անընդունելի է։ Ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն»
(Եկեղեցու և Վեհափառի թիրախավորման մասին)
📌 «Մենք կհետևենք Վեհափառ հայրապետի հորդորներին և դիրքորոշմանը»
(Եկեղեցու պաշտպանության հարցում)
📌 «Սա նույն շղթայի տարբեր օղակներն են՝ Հայոց պատմությունը փոխելուց դ մինչև եկեղեցու վարկաբեկում»
(ՀՀ կառավարիչների «նոր Հայաստանի» կոնցեպտի մաս կազմող հակաեկեղեցական պայքարի մասին)
📌 «Դավիթ Համբարձումյանն արժանի է դրան։ Նա ի վիճակի է լուրջ պայքար մղելու»
(Իմփիչմենթի գործընթացի շրջանակներում առաջադրված վարչապետի թեկնածուի մասին)
📌 «Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ իշխանափոխության»
(Իմփիչմենթի նախաձեռնությանը ՀՀԿ-ի սատարման նպատակի մասին)
📌 «Ումով ուզում է փոխեն, միայն թե իշխանափոխություն լինի»
(Իշխանափոխության անհրաժեշտության մասին)
📌 «Սա մուր չէ, սա ճահիճ է»
(Հայաստանում ներկայիս կառավարման վիճակի մասին)
📌 «Բա առանց փողոցի ո՞նց կլինի»
(Իմփիչմենթի շրջանակներում հնարավոր գործողությունների մասին)
📌 «Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել»
(Իշխանության կողմից հրահրվող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով