Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը կոչ է արել ուկրաինական կողմին զերծ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
Իր Ֆեյսբուքյան էջում Բլանարը հայտնել է, որ վերջին երկու օրերի ընթացքում բանակցություններ է վարել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի և Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի հետ:
«Ես նրանց տեղեկացրի Եվրահանձնաժողովին ուղարկված նամակի մասին, որը վերաբերում է «Դրուժբա» նավթամուղի վրա հարձակումների հետ կապված ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը, և խնդրեցի ուկրաինական կողմին զերծ մնալ նման հարձակումներից, որոնք վնասում են ոչ միայն Սլովակիային, այլև հենց Ուկրաինային», — գրել է Բլանարը։

