Սոբյանինը հայտնել է Մոսկվային մոտեցող 9 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին

ՀՕՊ միջոցները ոչնչացրել են ինը անօդաչու թռչող սարք, որոնք շարժվում էին դեպի Մոսկվա։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։Նրա խոսքով՝ սկզբում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվային մոտեցող երեք ԱԹՍ։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։Ավելի ուշ Սոբյանինը հայտնել է ևս վեց ոչնչացված անօդաչու թռչող սարքերի մասին։Այսպիսով, Մոսկվայի ուղղությամբ թռչող խոցված ԱԹՍ-ների ընդհանուր թիվը հասել է իննի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով