Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե

Գյումորւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին հայտնել է փաստաբանը:

«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դուրս եկավ քաղաքապետարանի հետնամուտքից և կամավոր մոտեցավ այն մեքենային, որով պիտի տեղափոխեն Հակակոռուպցիոն կոմիտե»

Հիշեցնենք, որ առավոտվանից ԱԱԾ-ն Գյումրու քաղաքապետարան  էր մտել:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով