Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոկա Ռատոնի (Ֆլորիդա) Սուրբ Դավիթ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Գաբրիելյանի։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀայցելովՎեհափառՀայրապետի օրհնությունը՝ ՏերՍևակնընդգծեց, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու համար։
ՆորինՍրբությունն իր ուրախությունը հայտնեց հայորդիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` գոհունակությամբ հաստատելով, որ Սփյուռքի հայկական համայնքների կողմից հաճախ կազմակերպվող ուխտագնացությունները լավագույն առիթ են հոգևոր նորոգության, հայրենաճանաչության և հայրենասիրական զգացումների զորացման:
ՀայոցՀովվապետը պատգամեցներկաներին հավատքովզորացածվերադառնալ իրենցհամայնքները և նախանձախնդրորեն մասնակից լինել Եկեղեցու հոգևոր ու ազգապահպան առաքելության իրականացմանը։

