Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում իրադարձություններով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ։
«Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով և մշտական կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ»,- այս մասին հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը։
Հիշեցնենք՝ Իսրայելն ու ԱՄՆ-ը փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանին, Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին:
Ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Իրանում զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ու զինված ուժերի տասնյակ այլ ղեկավարներ:
Իրանական Կարմիր մահիկի ընկերությունն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացրած հարձակումների հետևանքով երկրում մինչ օրս զոհվել է առնվազն 555 մարդ։

