Վեհափառ Հայրապետի և մի խումբ եպիսկոպոսների դեմ քրեական վարույթը և կիրառված արգելքը սպասվող զարգացում էր՝ իշխանությունների խիստ էսկալացիոն ու պառակտիչ ռազմավարության համատեքստում․ Արտակ Բեգլարյան

Վեհափառ Հայրապետի և մի խումբ եպիսկոպոսների դեմ քրեական վարույթի մեկնարկը և նրանց հանդեպ կիրառված արգելքը հակաեկեղեցական, հակազգային ու հակապետական արարներից հերթականն է, որը, ցավոք, սպասվող զարգացում էր՝ ներազգային կյանքում իշխանությունների խիստ էսկալացիոն ու պառակտիչ ռազմավարության համատեքստում, գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հարգանքիս հավաստիքը տոկուն հոգևոր հայրերի հանդեպ, որոնցից ակնկալվում է թե՛ չկոտրվել, թե՛ ամրացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քրիստոնեական ու ազգային հիմնասյուները՝ ինքնամաքրման ու ծառայության քրիստոնեական ճշմարիտ ուղով:

«Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ».

Սաղմոս 27 [26]»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով