Հետաքննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Վրաստանի Ներքին գործերի նախարարության Պարեկային ոստիկանության դեպարտամենտի Սահմանային հսկողության և համակարգման գլխավոր վարչության աշխատակիցները կեղծ փաստաթղթով պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար ձերբակալել են 1960 թ. ծնված Գ.Բ.-ին և օտարերկրյա պետության քաղաքացի 2002 թ. ծնված Բ.Դ.-ին, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Համապատասխան հանցագործությունները պատժվում են մինչև 6 տարի ազատազրկմամբ։
Պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տարբեր ժամանակներում ձերբակալել են Գ.Բ.-ին և Բ.Դ.-ին՝ կեղծ փաստաթղթով Վրաստանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ։
Հետաքննություն է տարվում Քրեական օրենսգրքի 19-344 և 362 հոդվածներով։

