Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը, որը մի քանի օր առաջ վերադարձել էր Թբիլիսի՝ հետ կանչվելուց հետո, կրկին մասնակցել է Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած հակակառավարական հանրահավաքին՝ այդպիսով խախտելով երկրի ներքաղաքական գործերին չմիջամտելու սկզբունքը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Ավելի վաղ քաղաքացիական ակտիվիստ Մամուկա Ցուցկիրիձեն Facebook-ում հրապարակել էր իր և Գերմանիայի դեսպանի լուսանկարը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքից։ Նա հայտարարել էր, որ գերմանացի դիվանագետը համերաշխություն է հայտնել ցուցարարներին։
Ֆիշերը հոկտեմբերի 19-ին հետ է կանչվել խորհրդակցությունների՝ վրացական կողմի դիրքորոշման պատճառով։ Ինչպես այն ժամանակ հայտարարել էր Գերմանիայի ԱԳՆ-ն, Վրաստանի ղեկավարությունը քարոզչություն էր իրականացնում ԵՄ-ի, Գերմանիայի և անձամբ Գերմանիայի դեսպանի դեմ, ինչի արդյունքում որոշվել է նրան հետ կանչել։ Նոյեմբերի 6-ին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դեսպանը վերադարձել է Թբիլիսիում իր պաշտոնին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Վրաստանի վարչապետը չեղարկել էր ԵԱՀԿ-ի նախագահ և Էստոնիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ նախապես ծրագրավորված հանդիպումը՝ Թբլիլիսիում հակակառավարական ցույցերին նրա մասնակցության պատճառով:

