Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն: Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
Տոնակատարությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան (եկեղեցական օրացույցով օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո)։
Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն: Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
Տոնակատարությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան (եկեղեցական օրացույցով օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո)։
Տեարնընդառաջը, որը ժողովրդի մեջ հայտնի է նաև՝ որպես Տըրնդեզ, Հայ ժողովրդի ամենասիրված տոներից է։ Այն նշվում է Քրիստոսի Ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին։ Տոնի հիմքում ընկած է Ավետարանական պատմությունն այն մասին, երբ Մարիամն ու Հովսեփը 40-օրական մանուկ Հիսուսին տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու։ Այնտեղ նրանց ընդառաջ է գալիս Սիմոն Ծերունին, որը, Սուրբ Հոգով առաջնորդված, ճանաչում է Փրկչին և գոչում. «Լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար»։ Այստեղից էլ ծագում է տոնի անունը՝ «Տիրոջն ընդառաջ»։
Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Կրակը քրիստոնեական ընկալմամբ խորհրդանշում է Քրիստոսի լույսն ու ջերմությունը։
Տոնի գլխավոր ուղերձն է լույսի խորհուրդը՝ խավարի ցրումն է Քրիստոսի լույսով։
Խարույկի վրայով թռչել ժողովրդական սովորույթ է, որը եկեղեցին չի մերժում, բայց տալիս է նոր իմաստ. թռչելով կրակի վրայով՝ հավատացյալները ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը՝ միասին հաղթահարելու փորձությունները և թոթափելու անցյալի ծանրությունը։
Այս տարի Տյառնընդառաջի Ս․ Պատարագը Մեծ Պահքից առաջ վերջին պատարագն է, որի ընթացքում հավատացյալները կարող են Ս․ Հաղորդություն ստանալ։ Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ Տեարնընդառաջը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։ Զույգերը, որոնք ամուսնացել են նախորդ տարվա ընթացքում, մասնակցում են պատարագին և ստանում օրհնություն։

