Փաշինյանի առեղծվածային «բարի լույսը»

Այսօրվա «բարի լույսը» Նիկոլ Փաշինյանի էջում սովորականից ավելի առեղծվածային էր։ Կառավարության ղեկավարն իր առավոտը սկսել է Ռաֆայել Թունյանի հայտնի «Կապույտ աչքեր» երգով։

Օգտատերերն արդեն փորձում են գուշակել՝ թե կոնկրետ ում աչքերն են այդպես «արևի պես շողշողում» և ում է ուղղված վարչապետի երաժշտական հաղորդագրությունը։

Սակայն, մինչ հանրությունը քննարկում էր երգի ենթատեքստը, ամենաուշադիրները ֆիքսել են մեկ այլ կարևոր բան։ Աննա Հակոբյանից բաժանվելուց հետո Փաշինյանը շարունակում է կրել իր ամուսնական մատանին։

Սա ի՞նչ է՝ հավատարմության խորհրդանի՞շ, թե՞ ուղղակի իր, որից դժվար է հրաժարվել՝ նույնիսկ «կապույտ աչքերի» մասին երգելիս։

Մնում է սպասել հաջորդ երգացանկին՝ հասկանալու համար, թե արդյոք մատանին կմնա՞ իր տեղում, թե՞ այն կփոխարինվի նոր՝ ավելի «կապուտաչյա» հեռանկարներով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով