Փարիզում ցուցարարները գրավել են Լիոնի կայարանը

Ֆրանսիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը. երեքշաբթի երեկոյան ցուցարարները փակել են ճանապարհները, վառել կրակներ և գրավել Փարիզի Լիոնի կայարանի մոտ գտնվող հրապարակը։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Մոտ 200 ձերբակալություններից հետո բողոքի ցույցերը թափ են հավաքում և տարածվում են այլ քաղաքներում։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ցույցեր են սկսվել կառավարության տնտեսական քաղաքականությունից քաղաքացիների դժգոհության պատճառով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով